Պաշտոնական. Էդին Ջեկոն փոխեց ակումբային գրանցումը

Պաշտոնական. Էդին Ջեկոն փոխեց ակումբային գրանցումը

22/06/2023 - 12:09

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ֆեներբախչեի» մամուլի ծառայությունն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոյի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ բոսնիացի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 5 մլն եվրո։

37-ամյա հարձակվողն արդեն մեկնել է Ստամբուլ` նոր ակումբի համար բուժզննում անցնելու համար։

Հավելենք, որ Ջեկոն «Ինտերի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. օգոստոսից` անցկացրած 101 խաղում դառնալով 31 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023