Պաշտոնական. Անխել դի Մարիան տեղափոխվեց Յուվենտուս

Պաշտոնական. Անխել դի Մարիան տեղափոխվեց Յուվենտուս

09/07/2022 - 00:19

Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի նախկին կիսապաշտխան Անխել դի Մարիայի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 1 տարով` մինչև 2023 թ. հունիսի 30-ը։

34-ամյա ֆուտբոլիստը «բյանկոներիների» կազմում հանդես կգա «22» համարի ներքո։

Հիշեցնենք, որ արգենտինացի կիսապաշտպանը ՊՍԺ-ի գույները պաշտպանում էր 2015 թ. օգոստոսից, որի կազմում անցկացրել է 295 հանդիպում` դառնալով 93 գոլի և 119 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023