Պաշտոնական․ Միլանը գնեց Լիլի դարպասապահին

Պաշտոնական․ Միլանը գնեց Լիլի դարպասապահին

27/05/2021 - 18:40

Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է Լիգա 1-ին նորընծա չեմպիոն «Լիլի» դարպասապահ Մայք Մանյանին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա դարպասապահը 5 տարվա պայմանագիր է կնքել «ռոսոներիների» հետ միլանյան ակումբը նրա տրանսֆերի դիմաց «շներին» կվճարի 13 մլն եվրո։

Նոր ակումբի կազմում Մանյանը հանդես կգա «16» համարի մարզաշապիկով։

Հավելենք, որ Մայք Մանյանը 2015 թվականից պաշտպանում էր «Լիլի» գույները, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 180 հանդիպում՝ 65 անգամ դարպասը պահելով անառիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023