Պաշտոնական․ Մարկոս Պիզելին պայմանագիր է կնքել Արարատ-Արմենիայի հետ

Պաշտոնական․ Մարկոս Պիզելին պայմանագիր է կնքել Արարատ-Արմենիայի հետ

31/12/2019 - 12:46

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի բարձրագույն առաջնությունում հանդես եկող «Արարատ-Արմենիայի» մամլո ծառայությունից, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի արդեն նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելիի հետ, սակայն, պայմանագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին 35-ամյա կիսապաշտպանը հայտարարեց, որ ավարտում է միջազգային կարիերան։ Մարկոսի վերջին ակումբը եղել է ղազախական «Ակտոբեն», որտեղ հանդես է եկել 2018-2019 թվականներին։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023