Պաշտոնական․ Խամեսը տեղափոխվեց Էվերտոն

Պաշտոնական․ Խամեսը տեղափոխվեց Էվերտոն

07/09/2020 - 23:58

Ինչպես տեղեկացնում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը, ակումբը «Ռեալ Մադրիդից» ձեռք է բերել Խամես Ռոդրիգեսի տրանսֆերային իրավունքները։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է «2+1» տարբերակով, իսկ խաղացողի դիմաց մերսիսայդյան ակումբը վճարել է 22 մլն եվրո, որին հավանաբար ևս 6-8 մլն եվրո կավելանա՝ տարբեր բոնուսների տեսքով։

Խամես Ռոդրիգեսը «Ռեալի» կազմում հանդես էր գալիս 2014 թվականից, որի կազմում ընդհանուր առմամբ խաղադաշտ է դուրս եկել 125 անգամ՝ դառնալով 37 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ ընթացքում 2017-2019 թվականներին նա վարձակալությամբ խաղացել է «Բավարիայի» կազմում։

Հավելենք, որ «Էվերտոնի» ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և կոլումբացի ֆուտբոլիստը 2014-15 թվականներին միասին աշխատել են հենց «Ռեալի» կազմում, ինչպես նաև շատ կարճ՝ 2017 թվականին աշխատել են «Բավարիայում»։ «Պապա Կառլոն» այդ տարվա սեպտեմբերին զբաղեցրած պաշտոնից պաշտոնանկ արվեց։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023