Պաշտոնական․ Դավիդ Ալաբան տեղափոխվեց Ռեալ Մադրիդ

Պաշտոնական․ Դավիդ Ալաբան տեղափոխվեց Ռեալ Մադրիդ

28/05/2021 - 22:19

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր, իսկ ավստրիացի ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել անվճար, քանի որ «Բավարիայի» հետ գործող համաձայնագիրն ավարտվել էր։

Ավելի վաղ իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ 28-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում տարեկան կվաստակի 12 մլն եվրո աշխատավարձ։

Հիշեցնենք, որ Դավիդ Ալաբան 2010 թ․ հանդես էր գալիս «Բավարիայում», որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 431 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 55 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023