Պաշտոնական․ Աշրաֆ Հակիմին՝ Ինտերի ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Աշրաֆ Հակիմին՝ Ինտերի ֆուտբոլիստ

02/07/2020 - 18:47

Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը ավարտին է հասցրել «Ռեալի» լատերալ Աշրաֆ Հակիմիի տրանսֆերը։

Միլանյան ակումբը 21-ամյա մարոկկացի ֆուտբոլիստի կնքել է 5 տարվա պայմանագիր։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ խաղացողի աշխատավարձը նոր ակումբում տարեկան կկազմի 5 մլն եվրո, իսկ «Ռեալը» խաղացողի դիմաց ստանալու է 40 մլն եվրո, իսկ 5 մլն եվրո կստանա որպես բոնուս։

Հայտնի է դարձել, որ «Ռեալը» խաղացողին հետ գնալու անմիջական իրավունք չի ունենալու, սակայն խաղացողի պայմանագրում հաջողվել է մտցնել մի կետ, ըստ որի, «Ինտերը» գալիք հինգ մրցաշրջաններում մադրիդյան ակումբին մշտապես տեղյակ է պահելու խաղացողի վերաբերյալ ստացված պաշտոնական առաջարկների մասին, ինչից հետո «Ռեալը» կունենա որոշ ժամանակ, որպեսզի այդ առաջարկը կրկնապատկի՝ ձեռք բերելով խաղացողին։

Հիշեցնենք, որ նախորդ երկու մրցաշրջաններում Հակիմին հանդես էր գալիս «Բորուսիա Դորտոմունդի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023