Ալաշկերտը կրկին պարտվեց Շերիֆին և պայքարը կշարունակի ԵԼ-ում

Ալաշկերտը կրկին պարտվեց Շերիֆին և պայքարը կշարունակի ԵԼ-ում

28/07/2021 - 22:54

Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցեց մոլդովական «Շերիֆի» դեմ։

Հիշեցնենք, որ կողմերի միջև կայացած առաջին խաղում «Շերիֆը» հյուրընկալվելիս հաղթել էր 1:0 հաշվով։

Ինչ վերավերում է պատասխան հանդիպմանը, ապա այն բավական հաջող մեկնարկեց երևանյան ակումբի համար, քանի որ արդեն 10-րդ րոպեին Ալեքսանդր Գլիշիչը բացեց խաղի հաշիվը։

Ցավոք, բաց թողած գոլից հետո մոլդովական ակումբը շատ արագ ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ։

Նախ 16-րդ րոպեին Գուստավո Դուլանտոն հաշիվը դարձրեց 1:1, իսկ 23-րդ րոպեին Էնրիկե Լուվանյորը` 2:1։

Նախքան ընդմիջման գնալն էլ խաղը հիմնականում անցնում էր Յուրի Վերնիդուբի սաների սցենարով, ովքեր կարող էին հաշիվը դարձնել գերխոշոր, սակայն «Շերիֆի» ֆուտբոլիստները մի քանի անգամ վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Երկրորդ խաղակեսում էլ, ճիշտ է, «Ալաշկերտի» ֆուտբոլիստները գնդակին ավելի շատ էին տիրում, սակայն կարգով բարձր մրցակցին չէին կարողանում ոչինչ առաջարկել։

Մեր թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Էրզրումյանը մի շարք փոփոխություններ կատարեց, փորձեց վերադասավորումներ կատարել, սակայն ոչ մի արդյունք։

Դեռ ավելին` 87-րդ րոպեին Սեբաստիան Թիլը, հստակ իրացնելով 11-մետրանոցը, հաշիվը դարձրեց 3:1։

Այսպիսով, մոլդովական ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:1 հաշվով և նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Ցրվենա Զվեզդա» – «Կայրաթ» զույգի հաղթողի դեմ։

«Ալաշկերտն» էլ պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում և կմրցի վերոնշյալ զույգի պարտվողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023