ՉԼ. Ինտերը համառ պայքարում հաղթեց Զալցբուրգին` նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

ՉԼ. Ինտերը համառ պայքարում հաղթեց Զալցբուրգին` նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

09/11/2023 - 02:06

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Զալցբուրգի» դեմ։

Համառ պայքարում ընթացած խաղում «ներաձուրիները» հաղթեցին 1:0 հաշվով։

Միլանյան ակումբին հաղթանակ պարգևեց 85-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսի դիպում իրացրած 11-մետրանոցը։

Նշենք, որ «Ինտերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 68-րդ րոպեին։

D խմբում կայացել ևս մեկ հանդիպում.

«Ռեալ Սոսիեդադ» 3:1 «Բենֆիկա»

Խումբը 4-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Ռեալ Սոսիեդադ» – 10 միավոր
  2. «Ինտեր» – 10
  3. «Զալցբուրգ» – 3
  4. «Բենֆիկա» – 0

Այսպիսով, «Ինտերն» ու «Ռեալ Սոսիեդադը» նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023