ՉԼ. Բավարիան հաղթեց Արսենալին` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥

ՉԼ. Բավարիան հաղթեց Արսենալին` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥

18/04/2024 - 00:57

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։

Պատասխան խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. «ռեկորդ մայսթերը» հաղթեց 1:0 հաշվով։

Թոմաս Տուխելի թիմին հաղթանակ պարգևեց Յոզուա Կիմիխի` 63-րդ րոպեին խփած գոլը։

Այսպիսով, «Բավարիան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023