Չիրացրած պահերի երեկո Նեապոլում?

Չիրացրած պահերի երեկո Նեապոլում?

14/06/2020 - 01:38

Իտալիայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպման շրջանակում «Նապոլին» «Սան Պաոլո» մարզադաշտում մրցեց «Ինտերի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը, որը կայացել էր փետրվար ամսին, ավարտվել էր նեապոլիտանական ակումբի նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակով։

Հանդիպման հենց մեկնարկում «Ինտերը» բացեց հանդիպման հաշիվը։ 2-րդ րոպեին անկյունայինից կատարած հարվածով աչքի ընկավ Քրիստաին Էրիկսենը՝ դառնալով բավականին գեղեցիկ գոլի հեղինակ, սակայն, հանուն արդարության նշենք, որ այդ դրվագում մի փոքր անվստահ գործեց նաև դարպասապահ Դավիդ Օսպինան։

Նշենք, որ խաղի մեծ մասում միալանյանա ակումբն ուներ մեծ առավելություն, սակայն գնդակը համառորեն չէր հայտնվում մրցակցի դարպասում։

Խփած գոլից հետո էլ հյուրերը տիրում էին նախաձեռությանը, իսկ «Նապոլին» ապավինում էր հակագրոհների վրա։ Հատկապես հիշատակման է արժանի 33-րդ րոպեին Ռոմելու Լուկակույի գոլային դրվագը, երբ բելգիացի հարձակվողի գլխով կատարած հարվածից հետո Օսպինան հիանալի գործեց՝ փրկելով իր թիմին։

39-րդ րոպեին աջ եզրից Անտոնիո Կանդրևան ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, սակայն նրա հարվածից հետո կոլումբացի դարպասապահը կրկին փրկեց «Նապոլիին»։ Այդ դրվագից հետո «Ինտերը» վաստակեց անկյունային հարվածի իրավունք, որի իրացումից հետո Դավիդ Օսպինան որսաց գնդակը, այն արագ մտցրեց խաղի մեջ, ինչի արդյունքում Լորենցո Ինսինիեն հիանալի դիրքում հայտնվեց, պաշտպաններին «հավաքեց» իր վրա և հարվածային դիրք դուրս բերեց ազատ դիրքում գտնվող Դրիս Մերտենսին, ով մեկ հպումով հավասարեցրեց հաշիվը։

Հավելենք, որ այդ գոլը Մերտենսի համար դարձավ 122-րդը «Նապոլիի» կազմում, ինչի շնորհիվ բելգիացի գոլահարը շրջանցեց Մարեկ Համշիկին՝ դառնալով նեապոլիտանական ակումբի պատմության լավագույն ռմբարկու։

Երկրորդ խաղակեսը գրեթե անցավ նույն սցենարով՝ «Ինտերը» վերահսկում էր խաղի ընթացքը, ստեղծում էր վտանգավոր պահեր, իսկ «Նապոլին» հակագրոհում։

Այդպիսի մի հակագրոհի ժամանակ էլ 53-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ Ինսինեն, սակայն իտալացի ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ անցավ դաշտի դիմային գծից։

75-րդ րոպեին հյուրերին առաջ մղելու լավ պահ ուներ փոխարինման դուրս եկած Ալեքսիս Սանչեսը, սակայն չիլիացի հարձակվողի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածը շեղ ստացվեց, իսկ 77-րդ րոպեին Քրիստիան Էրիկսենի կատարած հարվածից հետո Դավիդ Օսպինան հերթական անգամ փրկեց «Նապոլիին»։ Օսպինան ընդհանուր առմբամբ դարձավ 6 սեյվի հեղինակ։

Հադիպման վերջնամասում թիմերի մոտ զգացվեց հոգնածություն, ինչն էլ հանգեցրեց նրան, որ խաղում այլևս դարպասի գրավում չարձանագրվեց։

Այպսիսով, Ջենարո Գատուզոյի սաներին հաջողվեց երկու խաղերի արդյունքում 2։1 հաշվով առավելության հասնել «Ինտերի» նկատմամբ և հունիսի 17-ին Իտալիայի գավաթի եզրափակչի շրջանակում կմրցի «Յուվենտուսի» դեմ։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023