Պաշտոնական․ Լայպցիգ – Լիվերպուլ հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում

Պաշտոնական․ Լայպցիգ – Լիվերպուլ հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում

08/02/2021 - 15:05

Փետրվարի 16-ին մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության փլեյ-օֆֆ փուլը։

1/8 եզրափակչի առաջին դիմակայություններից մեկի շրջանակում «Լայպցիգը» պետք է մրցի «Լիվերպուլի» դեմ։

Նախապես որոշված էր, որ կողմերի միջև առաջին հանդիպումը պետք է կայանար «Լայպցիգի» «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում, սակայն բարդություններ առաջացան։

Բանն այն է, որ Գերմանիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ ի հայտ գալուց հետո մինչև փետրվարի 17-ը փակել է վերջինիս հետ օդային հաղորդակցությունը։

«Լայպցիգի» ղեկավարությունը դիմել էր Գերմանիայի կառավարությանը, որպեսզի բացառության կարգով մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստներին ու մյուս ներկայացուցիչներին թույլ տրվի մուտք գործել երկիր, սակայն մերժում էր ստացել։

Այդ ամեից հետո «ցլերը» պետք է ՈՒԵՖԱ-ի միջոցով խաղն անցկացնելու չեզոք վայր գտնեին, հակառակ դեպքում, բացառված չէր, որ ակումբի անվան դիմաց 0։3 հաշվով տեխնիկական պարտություն կգրանցվեր։

Դիտարկվում էր Լոնդոնի և Բուդապեշտի տարբերակները, իսկ Սոչին ինքն էր անձամբ իր ծառայություններն առաջարկել, որպեսզի խաղը կայանա այնտեղ։

Եվ ահա, ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, հանդիպման վայրի հետ կապված բոլոր հարցերը լուծվել են։ «Լայպցիգ» – «Լիվերպուլ» դիմակայության առաջին խաղը կկայանա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում, իսկ տանտեր կհամարվի հենց գերմանական ակումբը։

Հավելենք, որ խաղը կկայանա փետրվարի 17-ին․ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023