Չելսիում մեկ մրցաշրջանում Պալմերից շատ 11-մետրանոցից միայն Լեմպարդն է ավելի շատ գոլ խփել

Չելսիում մեկ մրցաշրջանում Պալմերից շատ 11-մետրանոցից միայն Լեմպարդն է ավելի շատ գոլ խփել

05/04/2024 - 14:33

Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Չելսին» տնային խաղում 4:3 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։

«Ազնվականների» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Քոուլ Պալմերը, ով երկու գոլ խփեց 11-մետրանոցից։

21-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանում 11-մետրանոցից խփել է արդեն 8 գոլ։

BBC-ն հայտնում է, որ լոնդոնյան ակումբում մեկ մրցաշրջանում Պալմերից շատ 11-մետրանոցից միայն Ֆրենկ Լեմպարդն է ավելի շատ գոլ խփել։

Լեմպարդը Պրեմիեր լիգայի 2009/10 մրցաշրջանում 11-մետրանոցից աչքի է ընկել 10 անգամ։ Այդ ժամանակ Լեմպարդն Անգլիայի առաջնությունում 36 խաղում խփել է 22 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։

Քոուլ Պալմերը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023