Անհավանական թրիլեր Լոնդոնում. Չելսին 90+11-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ման. Յունայթեդից 🎥

Անհավանական թրիլեր Լոնդոնում. Չելսին 90+11-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ման. Յունայթեդից 🎥

05/04/2024 - 01:26

Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Չելսին» Լոնդնոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և գոլառատ պայքարում, որն ավարտվեց «ազնվականների» անհավանական հաղթանակով` 4:3 հաշվով։

Հանդիպման ընթացքում Մաուրիսիո Պոչետինոյի թիմը հաղթում էր 2-0, ապա պարտվում էր 2-3, սակայն 90+10 և 90+11-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ ֆանտաստիկ comeback արեց` հաղթելով 4:3 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ «Թոշակառուներից» մեկ գոլ էլ խփեց Կոնոր Գալահերը։

«Կարմիր սատանաներից» դուբլի հեղինակ դարձավ Ալեխանդրո Գարնաչոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բրունու Ֆերնանդեշը։

Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 43 միավոր և բարձրացավ 10-րդ տեղ։ «Մանչեսթեր Յունայթեդը»,48 միավորով, 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023