Չելսին «կտրվեց» թուրինյան քննությունից. Կիեզան փայլեց ու հաղթանակ պարգևեց Յուվեին 🎥

Չելսին «կտրվեց» թուրինյան քննությունից. Կիեզան փայլեց ու հաղթանակ պարգևեց Յուվեին 🎥

30/09/2021 - 01:02

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Յուվենտուսը» H խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսում, ճիշտ է, «Չելսիի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին (64%), սակայն, կարելի է ասել, դաշտում հավասար պայքար էր ընթանում։

Դեռ ավելին` առաջին կեսի միակ իրական գոլային պահն ստեղծեցին «բյանկոներիները», սակայն Ֆեդերիկո Կիեզան 20-րդ րոպեին վրիպեց նպաստավոր դիրքից։

Ամեն դեպքում, առաջին խաղակեսում գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսն էլ բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 10-րդ վայրկյանին Կիեզեան առաջ մղեց «Յուվենտուսին»։

Մասիմիլիանո Ալեգրիի սաների խփած գոլն էականորեն չազդեց խաղի տրամաբանության վրա, քանի որ բաց թողած գնդակից հետո «ազնվանականները» էլ ավելի մեծ ուժերով նետվեցին առաջ, սակայն նրանց խաղում սրություն չկար. «Յուվենտուսը» շատ գրագետ էր պաշտապնվում։

Թոմաս Տուխելի թիմը երկրորդ կեսում ընդամենը երկու իրական գոլային պահ ստեղծեց Վոյցեխ Շյեսնիի դարպասի ուղղությամբ, սակայն Ռոմելու Լուկակուն և Կայ Հավերցը վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Ի վերջո, «ծեր սենյորան» պահպանեց հաղթական հաշիվը և հաղթեց 1:0 հաշվով «Չելսիին»։

Այս խմբի շրջանակում կայացավ ևս մեկ հանդիպում.

«Զենիթ» 4:0 «Մալմյո»

Երկրորդ տուրից հետո H խումբն ունի հետևյալ տեսքը.

  1. «Յուվենտուս» – 6 միավոր
  2. «Չելսի» – 3 միավոր
  3. «Զենիթ» – 3 միավոր
  4. «Մալմյո» – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023