ՈՒԵՖԱ-ն տեղեկություն է հայտնել Էրիկսենի վիճակի մասին

ՈՒԵՖԱ-ն տեղեկություն է հայտնել Էրիկսենի վիճակի մասին

12/06/2021 - 22:05

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրո-2020-ի շրջանակում տեղի ունեցող Դանիա – Ֆինլանդիա հանդիպումն ընդհատվել է դանիացիների ավագ Քրիստիան Էրիկսենի ուշագնացության պատճառով։

ՈՒԵՖԱ-ն ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարություն է տարածել.

«Դանիայի հավաքականի կիսապաշտան Քրիստիան Էրիկսենի ուշագնացության հետ կապված` արտակարգ հանդիպում է տեղի ունեցել երկու հավաքականների և հանդիպումը սպասարկող պաշտոնական ներկայացուցիչների հետ, իսկ խաղի ճակատագրի վերաբերյալ տեղելություն կհայտնենք տեղի ժամանակով 19:45 (խմբ. – Երևանի ժամանակով 21:45-ին։

Ֆուտբոլիստը հոսպիտալացվել է, իսկ նրա վիճակը կայունացել է»,- գրված է ՈՒԵՖԱ-ի Twitter-ի պաշտոնական էջում։

Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի նշված ժամն անցել է, սակայն հանդիպման ճակատագրի վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023