ՈՒԵՖԱ-ն նույնպես անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաղթանակին

ՈՒԵՖԱ-ն նույնպես անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաղթանակին

01/04/2021 - 00:25

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանում 3։2 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ։

Խաղից հետո ՈՒԵՖԱ-ն նույնպես անդրադարձ է կատարել մեր հավաքականի հաղթանակին՝ գրառում կատարելով եվրոպական գոտու որակավորման փուլերի Twitter-ի պաշտոնական էջում․

«Comeback-ը կատարված է։

Տանտերերը հաղթեցին Երևանում՝ չնայած խաղավարտից 4 րոպե առաջ պարտվում էին։

Այժմ Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ 5 անընդմեջ հաղթանակ է տոնում»։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հաղթանակին անդրադարձել էր նաև ՖԻՖԱ-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023