«Հայաստանը  պատմություն է կերտում»․ ՖԻՖԱ-ն  կրկին անդրադարձել է Հայաստանի հավաքականին

«Հայաստանը պատմություն է կերտում»․ ՖԻՖԱ-ն կրկին անդրադարձել է Հայաստանի հավաքականին

31/03/2021 - 22:39

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանում 3։2 հաշվով ֆանտաստիկ հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ։

Խաղից հետո ՖԻՖԱ-ն կրկին անդրադարձել է մեր հավաքականի փայլուն մրցելույթներին՝ գրառում կատարելով աշխարհի առաջնությունների Twitter-ի պաշտոնական էջում

«8 անպարտելի խաղ, 4 անընդմեջ հաղթանակ, առաջին անգամ 4 անընդմեջ անպարտելի խաղ աշխարհի առաջնությունների որակավորման փուլերում։

Հայաստանի հավաքականը պատմություն է կերտում 2022 թվականի աշխարհի առաջնության ճանապարհին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023