ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2024-ի տարբերանշանն ու պաշտոնական տեսանյութը🎥

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2024-ի տարբերանշանն ու պաշտոնական տեսանյութը🎥

05/10/2021 - 23:32

Հոկտեմբերի 5-ին Բեռլինի հանարահայտ «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում ՈՒԵՖԱ-ն ներկայարել է Եվրո-2024-ի տարբերանշանն ու մրցաշարի պաշտոնական տեսանյութը։

Եվրո-2024-ի տարբերանշանի հիմքում ընկած են ՈՒԵՖԱ-ի 55 անդամ-երկրների դրոշները, որոնք, միաձուլվելով, կազմում են «Օլիմպիաշտադիոնի» տանիքը։

Տարբերանշանի կենտրոնում պատկերացված է Անրի Դելոնեի գավաթը, իսկ դրա շուրջը գունավորող 24 տարբեր գույները խորհդանշում են մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցող 24 հավաքականներին։

Եվրո-2024-ի կարգախոսը լինելու է հետևյալը. «Միավորված ֆուտբոլով. միասնական Եվրոպայի սրտում»։

Հավելենք, որ Եվրո-2024-ն անցկացվելու է Գերմանիայում` 2024 թ. հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

Մրցաշարը կանցկացվի Գերմանիայի 10 քաղաքներում` Բեռլինում («Օլիմպիաշտադիոն»), Մյունխենում («Ալյանց Արենա»), Դորտմունդում («Սիգնալ Իդունա Պարկ»), Դյուսելդորֆուն («Մերկուր Շպիլ-Արենա») Մայնի Ֆրանկֆուրտում («Կոմերցբանկ Արենա»), Գելզենկիրխենում («Ֆելտինս Արենա»), Համբուրգում («Ֆոլկսպարկշտադիոնում»), Քյոլնում («Ռեյն Էներգի Շտադիոն»), Լայպցիգում («Ռեդ Բուլ Արենա») և Շտուտգարտում («Մերսեդես-Բենց Արենա»)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023