Կրասնոդարը պարտվեց Դինամոյին. Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը🎥

Կրասնոդարը պարտվեց Դինամոյին. Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը🎥

06/11/2021 - 20:15

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի կենտրոնական հանդիպումը կայացավ Մոսկվայի «ՎՏԲ Արենա» մարզադաշտում, որտեղ «Դինամոն» մրցեց «Կրասնոդարի» դեմ։

Մոսկովյան ակումբը հաղթեց 1:0 հաշվով, իսկ հանդիպման միակ գնդակը 73-րդ րոպեին խփեց Վյաչեսլավ Գրուլևը։

Հավելենք, որ «Կրասնոդարի» կազմից հանդիպմանն առանց փոխարինվելու մասնակցեց նաև հայազգի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Դինամո Մոսկվան» այս հաղթանակից հետո վաստակեց 26 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Կրասնոդարը» մնաց նախապես վաստակած 21 միավորով, ինչը համապատասխանում է 7-րդ հորիզոնականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023