Սպերցյանը` SofaScore-ի վարկածով   ՌՊԼ-ի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Սպերցյանը` SofaScore-ի վարկածով ՌՊԼ-ի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

26/10/2021 - 14:12

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է «Նիժնի Նովգորոդին»։

Այդ խաղում «Կրասնոդարի» կազմում փայլեց հայազգի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Այդ հանդիպման համար 21-ամյա ֆուտբոլիստը հեղինակավոր SofaScore կայքի կողմից ստացել է 8.8 գնհատականը և ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում, որն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահ – Գեորգի Շելիա («Ախմատ», 7.5)

Պաշտպաններ – Յարոսլավ Ռակիցկի («Զենիթ», 7.6), Տին Եդվայ («Լոկոմոտիվ Մոսկվա», 7.7) Բաշտուշ («Ռոստով», 7.5)

Կիսապաշտպաններ – Արսեն Զախարյան («Դինամո Մոսկվա», 8.8), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», 8.8), Գժեգոժ Կրիխովյակ («Կրասնոդար», 8.9), Դենիս Տերենտև («Ռոստով», 8.7)

Հարձակվողներ – Վյաչեսլավ Գրուլև («Դինամո Մոսկվա», 8.5), Սերդար Ազմուն («Զենիթ», 8.6), Անդրեյ Մոստովոյ («Զենիթ», 8.5)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023