Ովքե՞ր են հավակնելու ԱՊԼ-ի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

Ովքե՞ր են հավակնելու ԱՊԼ-ի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

07/08/2020 - 16:40

Անգլիական Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հավակնելու են 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։

Այդ ցանկում են հայտնվել «Բյորնլիի» դարպասապահ Նիկ Պոպը, «Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Տրեն Ալեքսանդր-Առնոլդը, Ջորդան Հենդերսոնը, ինչպես նաև Սադիո Մանեն, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն, մրցաշրջանի լավագույն ռմբարկու ճանաչված Ջեյմի Վարդին («Լեսթեր», 23 գոլ), «Սաութհեմպտոնի» հարձակվող Դանի Ինգսը։

Քվեարկույանը մասնակցելու են երկրպագուները (քվեարկությանը կարող եք մասնակցել՝ սեղմելով այստեղ), Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանին մասնակցած բոլոր ակումբների ավագները, ինչպես նաև ֆուտբոլային փորձագետները։

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023