Ո՞ր խաղացողներն են Պրեմիեր լիգայում վաստակում ամենաշատը

Ո՞ր խաղացողներն են Պրեմիեր լիգայում վաստակում ամենաշատը

12/02/2020 - 13:01

Spotrac.com կայքը հրապարակել է անգլիական Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողների ցանկը։

Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան է, ով տարեկան վաստակում է 23 մլն եվրո։

Նրան հաջորդում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն՝ 19․8 մլն եվրո։ Ալեքսիս Սանչեսը երրորդն է, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «ՄՅՈՒ»-ին։ Չիլիացին վաստակում է 19․4 մլն ֆունտ։ Լավագույն հնգյակում «կարմիր սատանաների» կազմից ևս երկու հոգի են հայտնվել։ Չորրորդը Պոլ Պոգբան է (17․8 մլն), իսկ նրան հաջորդում է Անտոնի Մարսիալը՝ 15․4 մլն եվրոյով։

Նշենք, որ լավագույն տասնյակում «Լիվերպուլի» ոչ մի ներկայացուցիչ չկա։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023