Շյեսնին պատմել է, որ ծխելու պատճառով ստիպված է եղել լքել Արսենալը

Շյեսնին պատմել է, որ ծխելու պատճառով ստիպված է եղել լքել Արսենալը

28/04/2020 - 00:04

«Յուվենտուսի» հիմնական դարպասապահ Վոյցեխ Շյեսնին պատմել է, որ ժամանակին ծխելու պատճառով ստիպված է եղել լքել «Արսենալը»․

«Այդ ժամանակ ես կանոնավոր ծխում էի, և Արսեն Վենգերը դրա մասին շատ լավ գիտեր։ Նա չէր ցանկանում, որ որևէ մեկը ծխեր հանդերձարանում, և ես նույնպես գիտեի դրա մասին։ Հանդիպումներից մեկից հետո մրցավարի սուլիչից հետո ես արագ եկա հանդերձարան։ Էմոցիոնալ հանդիպում էր ստացվել և որոշեցի մեկ գլանակ ծխել։

Ես գնացի սանհանգույց, որպեսզի թաքնվեմ, սակայն աշխատակիցներից մեկը նկատեց ինձ և տեղյակ պահեց Վենգերին։ Օրեր անց մենք հանդիպեցինք։ Վենգերը հարցրեց ինձ ճի՞տշ է դա, թե՞ ոչ, և ես պատսխանեցի, որ ճիշտ է, այնուհետև նա ինձ զգուշացրեց, որ որոշ ժամանակ դուրս չեմ գալու խաղադաշտ։ Ես սպասում էի, որ մի քանի շաբաթ անց կվերադառնամ հիմնական կազմ, սակայն Դավիդ Օսպինան սկսեց հիանալի հանդես գալ։

Ես երկու տարբերակ ունեի․ կա՛մ պետք է մնայի ակումբում և պայքարեի հիմնական տեղի համար, կա՛մ էլ վարձավճարով հեռանայի որևէ այլ ակումբ՝ ապացուցելով, որ արժանի եմ հանդես գալ հիմնական կազմում։ Այդ ժամանակ ես ընտրեցի հեռանալը»,- լեհ դարպասապահի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Նշվում է, որ Շյեսնիի ծխելու դեպքը տեղի է ունեցել 2014/15 մրցաշրջանում «Սաութհեմպտոնից» 0։4 հաշվով կրած պարտությունից հետո, ինչից հետո լեհ դարպասապահը վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»՝ այնտեղ անցկացնելով երկու մրցաշրջան։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023