«Նրա ուղեղը մուտացիայի է ենթարկվել»․ Կանիսարեսը քննադատել է Գվարդիոլային

«Նրա ուղեղը մուտացիայի է ենթարկվել»․ Կանիսարեսը քննադատել է Գվարդիոլային

19/06/2020 - 12:05

Իսպանիայի հավաքականի և «Վալենսիայի» նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը քննադատել է «Մանեչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, որը կապված է Գվարդիոլայի՝ Իսպանիայից Կատալոնիայի անկախացման գաղափարին պաշտպանելու հետ։

«Նա չկա Իսպանիայի հավաքականի չատում։ Չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել նրա հետ, ես կորցրել եմ կապս նրա հետ։ Չատում կան բոլորը, ովքեր մասնակցել են 1992 թվականի օլիմպիական խաղերին՝ բացի Գվարդիոլայից։ Հնարավոր է՝ այն պատճառով, որ նա մեզնից ամենահայտնին է ներկայումս։ Ես նրան չեմ քննադատում, որ նա չկա այդ չատում։ Հասկանում եմ, որ այժմ սթրեսային ժամանակներ են, սակայն այդ չատում կան Լուիս Էնրիկեն և Աբելարդո Ֆերնանդեսը, սակայն նա չկա։

Ես ինձ վատ եմ զգում, երբ նա սկսում է խոսել Իսպանիայից։ Չգիտեմ, թե երբ է սկսել նրա ուղեղը մուտացիայի ենթարկվել։ Նա վատ տղա չէ, սակայն չգիտեմ, թե ով է կառավարում նրա քաղաքական մտածելակերպը»,- 50-ամյա նախկին դարպասապահի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Սանտիագո Կանիսարեսն ու Պեպ Գվարդիոլան Իսպանիայի հավաքականի կազմում 1992 թվականին Բարսելոնայում կայացած օլիպիական խաղերի ժամանակ դարձել են չեմպիոն։ Նշենք նաև, որ կատալոնացի մասնագետը մշտապես աջակցել է Կատալոնիայի անջատողական ձգտումներին։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023