Նոր տարբերանշան, նոր անվանում և տիտղոսային հովանավոր. Լա լիգայում լուրջ փոփոխություններ են սպասվում 📸

Նոր տարբերանշան, նոր անվանում և տիտղոսային հովանավոր. Լա լիգայում լուրջ փոփոխություններ են սպասվում 📸

25/04/2023 - 11:16

Իսպանական Լա լիգայում կարծես թե լուրջ փոփոխություններ են սպասվում։

Առաջնությունը, 2023/24 մրցաշրջանից, կունենա նոր անվանում, նոր տարբերանշան և տիտղոսային հովանավոր։

AS-ը, հղում կատարելով Marca-ին, հայտնում է, որ վիդեոխաղերի հեղինակավոր EA Sports ընկերությունը դառնալու է Լա լիգայի նոր տիտղոսային հովանավորը, որը ձեռք է բերել նաև առաջնության անվանափոխության իրավունքը։

Սպասվում է, որ հաջորդ մրցաշրջանից Պրեմիերայի պաշտոնական անվանումը կդառնա Լա լիգա EA Sports։

Նշվում է, որ ֆինսական տեսանկյունից Լա լիգան այս գործարքից էականորեն կշահի, քանի որ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր, որի դիմաց ստանալու է 150 մլն եվրո (տարեկան 30 մլն եվրո)։

Լա լիգայի և ներկայիս տիտղոսային հովանավոր իսպանական Santander բանկի միջև գործող պայմանագիրը նախատեսված էր մինչև 2022/23 մրցաշրջանը, որն ավարտվում է։

Հատկանշական է, որ Santander-ը Լա լիգային տարեկան վճարում էր միայն 17 մլն եվրո։

Բացի անվանումից և տարբերանշանից, մեծ հավանականությամբ, փոխվելու է նաև Լա լիգայի տարբերանշանը։

Մի շարք հեղինակավոր աղբյուրների արդեն հաջողվել է պարզել, թե նոր մրցաշրջանից ինչ տարբերանշան է ունենալու Լա լիգան։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023