Նոր անուններ են հայտնվել Չելսիի գլխավոր մարզչի թեկնածուների ցանկում

Նոր անուններ են հայտնվել Չելսիի գլխավոր մարզչի թեկնածուների ցանկում

03/04/2023 - 21:32

Գրեհեմ Փոթերի պաշտոնանկությունից հետո «Չելսին» սկսել է գլխավոր մարզչի փնրտուքները ։

Անգլիացի մասնագետի հեռացումից հետո հայտնի դարձավ, որ նրան փոխարինելու ամենահավանական թեկնածուն Յուլիան Նագելսմանն է։

Թեկնածուների թվում են նաև Մաուրիսիո Մոչետինոն, Ռոբերտո Դե Ձերբին («Բրայթոն») և Ռուբեն Ամորիմը («Սպորտինգ»)։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբն սկսել է դիտարկել նաև Լուիս Էնրիկեի, Օլիվեր Գլասների («Այնտրախտ») և Լուչիանո Սպալետիի («Նապոլի») տարբերակները։

Հաղորդվում է, որ «թոշակառուներն» առաջիկա օրերին այս բոլոր թեկնածուների հետ բանակցություններ են սկսելու` հասկանալու նրանց դիրքորոշումները լոնդոնյան ակումբը գլխավորելու հարցում։

«Չելսիի» ղեկավարությունը նախապատվությունը տալիս է Յուլիան Նագելսմանին, սակայն գերմանացի մասնագետի դեպքում էլ խնդիրն այն է, որ վերջինս մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի «Բավարիայի» հետ։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` «ազնվականներն» այդ պայմանագրի խզման և դրա փոխհատուցման դիմաց պետք է առանձին բանակցություններ վարի մյունխենյան ակումբի հետ։

Ընդ որում, «ռեկորդ մայսթերն» այդ հարցում պատրաստ է զիջումների գնալ և արագ լուծել Նագելսմանի պայմանագրի խզման հարցը, քանի որ չի ցանկանում նրան մինչև 2026 թ. աշխատավարձ վճարել։

Այդուհանդերձ, «Չելսիի» ու «Բավարիայի» ներկայացուցիչներն այդ հարցի շուրջ դեռևս որևէ բանակցություն չեն վարել։

Սպասվում է, որ «ազնվականների» գլխավոր մարզչի վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու են ակումբի տեխնիկական տնօրեն Լոուրենս Ստյուարտն ու սպորտային տնօրեն Պոլ Ոուինսթենլին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023