Նոյերը գերազանցել է Մաթեուսի տպավորիչ ռեկորդը 📸
Մանուել Նոյերը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Կյուրասաոյի թիմի դեմ ԱԱ-2026-ի E խմբի առաջին տուրի հանդիպմանը (7:1) ու տպավորիչ ռեկորդ գրանցել։
«Բավարիայի» դարպասապահը 40 տարեկան և 79 օրականում դարձել է «Բունդեսմանշաֆթի» պատմության մեջ խոշոր մրցաշարերում (խմբ.` աշխարհի ու Եվրոպայի առաջնություն) հանդիպման մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը։
Վետերան դարպասապահը գերազանցել է լեգենդար Լոթար Մաթեուսի ցուցանիշը։
«Ոսկե գնդակի» 1990թ. դափնեկիրը Պորտուգալիայի թիմի դեմ Եվրո-2000-ի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպմանը (0:3) եղել է 39 տարեկան և 91 օրական։
Ի դեպ, Մաթեուսը 150 խաղով շարունակում է մնալ Գերմանիայի ազգային հավաքականի պատմության մեջ ամենաշատ հանդիպման մասնակցած ֆուտբոլիստը։ Նոյերը 125 խաղով միայն 5-րդ տեղում է այդ ցուցանիշով։
Գերմանիայի հավաքականը Մունդիալ-2026-ում հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 21-ին` մրցելով Կոտ դ’Իվուարի թիմի դեմ։
Կարդացե՛ք նաև
- ԱԱ-2026. Գերմանիան փայլում է` ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախելով Կյուրասաոյին
- Գերմանիան շրջանցեց Բրազիլիային` դառնալով Մունդիալների ամենաարդյունավետ հավաքականը
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml