Նիդեռլանդների հավաքականի հայտացուցակն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի համար

Նիդեռլանդների հավաքականի հայտացուցակն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի համար

30/05/2023 - 14:11

Նիդեռլանդների հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր ընդգրկվել են Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության փլեյ-օֆֆ փուլի հայտացուցակում։

«Նարնջագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Յուսթին Բեյլո («Ֆեյենորդ»), Մարկ Ֆլեկեն («Ֆրայբուրգ», Գերմանիա), Անդրիս Նոպերտ («Հերենվեն»)

Պաշտպաններ – Նաթան Ակե («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Վիրջիլ վան Դայկ («Լիվերպուլ», Անգլիա), Սվեն Բոտման («Նյուքասլ», Անգլիա), Դեյլի Բլինդ, Մաթիյս դե Լիխտ (երկուսն էլ` «Բավարիա», Գերմանիա), Դենզել Դումֆրիս («Ինտեր», Իտալիա), Լութսհարել Գետրույդա («Ֆեյենորդ»), Տայրել Մալասիա («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Յուրիեն Թիմբեր («Այաքս»)

Կիսապաշտպաններ – Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա», Իսպանիա), Տյոն Կոպմեյներս, Մարտեն Դե Ռոն (երկուսն էլ` «Ատալանտա», Իտալիա), Նոա Լանգ («Բրյուգե», Բելգիա), Տիջանի Ռեյնդերս («ԱԶ Ալկմար»), Ջոուի Վերման, Խավի Սիմոնս (երկուսն էլ` ՊՍՎ), Մաթս Վիֆեր («Ֆեյենորդ»), Ժորժինիո Վեյնալդում («Ռոմա», Իտալիա)

Հարձակվողներ – Սթիվեն Բերգվեյն («Այաքս»), Կոդի Գակպո («Լիվերպուլ»), Դոնիել Մալեն («Բորուսիա Դորտմունդ», Գերմանիա), Մեմֆիս Դեպայ («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Վութ Վեգորսթ («Մանչեսթեր Յունայթեդ»)

Հավելենք, որ Նիդեռլանդների հավաքականն Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում հունիսի 14-ին կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։

Կիսաեզրափակիչ մյուս դիմակայությունում հունիսի 15-ին կմրցեն Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023