Հայտնի են Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն ու մարզիչները

Հայտնի են Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն ու մարզիչները

19/03/2021 - 22:01

L’Equipe պարբերականը կազմել է Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների լավագույն տասնյակը, որը գլխավորում է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ․ նա ամսական վաստակում է 3․06 մլն եվրո։

Լավագույն եռյակում ընդգրկված են «Փարիզի» ֆուտբոլիստներ Կիլիան Մբապեն (2.098 մլն եվրո), և Մարկինիոսն ու Մարկո Վերատին՝ 1,2-ական մլն եվրո ամսական աշխատավարձով։

Հատկանշական է, որ լավագույն տասնյակում միայն ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ են։

Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների լավագույն տասնյակում են նաև Անխել Դի Մարիան (ամսեկան 1․1 մլն), Կեյլոր Նավասը (1 մլն), Մաուրո Իկարդին (800 հազար), Լեանդրո Պարեդեսը (750 հազար), Խուան Բերնատը (700 հազար) և Պրեսնել Կիմպեմբեն (670 հազար)։

Ֆրանսիայի առաջնությունում գլխավոր մարզիչների շրջանակում ամենաբարձր աշխատավարձ է ստանում ՊՍԺ-ի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն (ամսական 940 հազար եվրո), որին հաջորդում է «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը (400 հազար) և «Օլիմպիկ Մարսելի» նոր գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին (300 հազար)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023