Նելսոն. «Ես ամբողջ կյանքս Արսենալում եմ. սա անհավանական պահ է»

Նելսոն. «Ես ամբողջ կյանքս Արսենալում եմ. սա անհավանական պահ է»

04/03/2023 - 23:12

Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալը» 3:2 հաշվով գերդրամատիկ հաղթանակ տոնեց «Բորնմութի» նկատմամբ։

Հանդիպման հերոս դարձավ «զինագործների» հարձակվող Ռայս Նելսոնը, ով 90+8-րդ րոպեին խփեց իր թիմի հաղթական գոլը։

Հանդիպումից հետո 23-ամյա ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով.

«Երբ գնդակը հայտնվեց ինձ մոտ, այդ պահին մտածեցի. «Խնդրում եմ, ինձ մեկ շանս» տվեք»։

Բոլորն ուրախությունից խելագարվեցին, երբ գնդակը հայտնվեց դարպասում։ Ես ամբողջ կյանքս «Արսենալում» եմ. սա անհավանական պահ է ինձ համար։ Այս գոլն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի։

Մեզ պետք են նման պահեր, եթե ցանկանում ենք պայքարել մինչև վերջ: Այժմ մենք չենք նայում այլ թիմերին. կենտրոնացած ենք միայն մեր արդյունքների վրա։

Մենք շարունակելու ենք օր-օրի, խաղից խաղ առաջ շարժվել։ Որպես «Արսենալի» երկրպագու` ես հիացած եմ ակումբի գրանցած արդյունքներով»,- Նելսոնի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հավելենք, որ «Արսենալն» այս հաղթանակից հետո վաստակեց 63 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

Լոնդոնյան ակումբը մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում է 5 միավորով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023