Նանտի դարպասապահը L’Équipe-ի կողմից  ստացել է 10-ից 10 գնահատականը  ՊՍԺ-ի դեմ հանդիպման համար

Նանտի դարպասապահը L’Équipe-ի կողմից ստացել է 10-ից 10 գնահատականը ՊՍԺ-ի դեմ հանդիպման համար

20/02/2022 - 15:20

Ֆրանսիական Լիգա 1-ի 25-րդ տուրում «Նանտը» 3:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց ՊՍԺ-ի նկատմամբ։

Հեղինակավոր L’Équipe պարբերականը հրապարակել է այդ հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները։

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Նանտի» դարպասապահ Ալբան Լաֆոնտը, ով ստացել է առավելագույն գնահատականը` 10։

Հատակնշական է, որ տանտերերի կազմից երկու ֆուտբոլիստներ ստացել են 8, իսկ 6 ֆուտբոլիստներ` 7 գնահատականը։

Ինչ վերաներում է ՊՍԺ-ին, ապա փարիզյան ակումբի կամզից լավագույնը Նեյմարն ու Խուան Բերնատն են, ովքեր ստացել են 5։

Լեո Մեսսին ու Կիլիան Մբապեն ստացել են համապատասխանաբար 4 և 3 գնահատականները, իսկ «Փարիզի» կազմից վատագույնը եղել է Ժորժինիո Վեյնալդումը` 2։

Նշենք, որ «Նանտի» գլխավոր մարզիչ Անտուան Կոումբարեն գնահատվել է 9-ով, իսկ նրա գործընկեր Մաուրիսիո Պոչետինոն` 4-ով, հանդիպման գլխավոր մրցավար Մանուել Լեսաժը` 3-ով։

Հավելենք, որ Ալբան Լաֆոնտը, իրոք, հիանալի հանդիպում է անցկացրել և կատարել է 8 սեյվ, այդ թվում` հետ մղելով Նեյմարի իրացրած 11-մետրանոցը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023