Յուվենտուսն ապացուցում է չեմպիոնական ամբիցիաները?

Յուվենտուսն ապացուցում է չեմպիոնական ամբիցիաները?

09/03/2020 - 01:55

Այսօր՝ մարտի 8-ին, վերջապես կայացավ իտալական Ա սերիայի 26-րդ տուրից հետաձգված «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը։

Հանդիպումը, ինչպես գիտեք, կորոնավիրուսի պատճառով անցավ առանց հանդիսականների, ինչը միանաշանակ բավականին ազդեց խաղի էմոցիոնալ կողմի վրա։

Առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում։ Կողմերը հետախուզական աշխատանքով էին զբաղված՝ փորձելով ճեղքել մրցակցի պաշտանությունը։ Առաջին կեսում կարելի է առանձնացնել միայն երկու վտանգավոր դրվագ։ Երկու ակումբներին հաջողվեց մեկական անգամ լրջորեն սպառնալ մրցակցին դարպասին, սակայն ինչպես Դուգլաս Կոստայի, այնպես էլ Մարսելո Բրոզովիչի նպաստավոր դիրքերից կատարած հարվածներից հետո դարպասապահները փրկեցին իրենց թիմերին։ Կարելի է հիշատակել նաև խաղի մեկնարկում անկյունայինի խաղարկումից հետո Մաթիաս դե Լիխտի գլխով կատարած հարվածը, ինչից հետո իր թիմին կրկին փրկեց Սամիր Հանդանովիչը։

Երկրորդ խաղակեսը մեծամասամբ անցավ թուրինյան ակումբի վերահսկողությամբ, որին հաջողվեց երկու անընդմեջ գնդակ ուղարկել Սամիր Հանդանովիչի պաշտպանած դարպասը։

55-րդ րոպեին Բլեզ Մատուիդին Ալեքս Սանդրոյից ձախ եզրում փոխանցում ստացավ։ Ֆրանսիացի կիսապաշտպանը մեծ դժվարությամբ գնդակը պահեց խաղադաշտում՝ այն հասցնելով տուգանային հրապարակում գտնվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով չկարողացավ լավ կասեցնել գնդակը, իսկ խառնաշփոթ իրավիճակում արագ կողմնորոշվելով, Արոն Ռեմզին գրավեց մրցակցի դարպասը։

67-րդ րոպեին տանտերերը տպավորիչ գրոհ խաղարկեցին։ Մրցակցի տուգանայինի մատույցներում Արոն Ռեմզին գնդակը խաղարկեց փոխարինման դուրս եկացած Պաուլո Դիբալայի հետ։ Արգենտինացի խաղացողը կարելի է ասել մեկ խաբքով ձեռնունայն թողեց «Ինտերի» ողջ պաշտպանությանը՝ դուրս գալով հարվածային դիրք և ձախ ոտքի հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։

Խաղի մնացած հատվածում «Ինտերը» փորձեց փրկել խաղը, սակայն գրեթե ոչինչ չստացվեց Անտոնիո Կոնտեի սաների մոտ։ Երկրորդ խաղակեսում «ներաձուրինեը» ստեղծեցին ընդամենը մեկ լուրջ վտանգավոր պահ։ 78-րդ րոպեին տուգանայինի մատույցներում Մաթիաս Վեսինոն գնդակը խլեց Մաթիա դե Շիլիոյից և փոխանցեց Քրիստիան Էրիկսենի ուղղությամբ, իսկ դանիացի հարձակվողը մեկ հպումով գնդակը փորձեց ուղարկել դարպասը, սակայն Վոյցեխ Շյեսնին վարպետորեն գնդակը դուրս բերեց անկյունային։

Այսպիսով, «Յուվենտուսը» երկրորդ խաղակեսում ավելի լավ տեսք ուներ և թիմային ավելի լավ խաղի շնորհիվ կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել Սամիր Հանդանովիչի պաշտպանած դարպասը։ Թուրինյան ակումբը 63 միավորով կրկին բարձրացավ առաջին հորիզոնական՝ շրջանցելով «Լացիոյին»։ «Ինտերը» 54 միավորով մնաց 3-րդ հորիզոնականում, սակայն «Յուվեի» և «Լացիոյի» համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Լացիոն» 62 միավորով 2-րդն է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023