Յուվենտուսի բողոքարկումը  մերժվել է . Ինտերը պաշտոնապես ճանաչվել է 2005/06 մրցաշրջանի չեմպիոն

Յուվենտուսի բողոքարկումը մերժվել է . Ինտերը պաշտոնապես ճանաչվել է 2005/06 մրցաշրջանի չեմպիոն

22/08/2023 - 12:22

«Յուվենտուսի»` Ա սերիայի 2005/06 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը վերադարձնելու բողոքարկումը մերժվել է։

Ansa-ն հայտնում է, որ օգոստոսի 21-ին Իտալիայի Պետական խորհուրդը մերժել է «բյանկոներիների» հերթական փորձը` ակումբին 2006 թ. չեմպիոնական տիտղոսից զրկելու թեման կրկին քննելու հայտը։

Աղբյուրի փոխանցմամբ` «Յուվենտուսը» վերաքննիչ բողոք է ներկայացրել, որի մեղադրյալներն էին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան, «Ինտերը» և Իտալիայի օլիմպիական կոմիտեն։

Այդ բողոքը մերժվել է, ինչից հետո Ա սերիայի 2005/06 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը պաշտոնապես շնորհվել է «Ինտերին»։

Հավելենք, որ «Յուվենտուսը» 2005/06 մրցաշրջանում Ա սերիայի համար ռեկորդային 91 միավորով դարձել էր չեմպիոն, սակայն թուրինյան ակումբը մեղավոր էր ճանաչվել իտալական ֆուտբոլի հանրահայտ կոռուպցիոն սկանդալում` «կալչիոպոլիում», ինչի պատճառով զրկվել է «Սկուդետոյի» այդ տիտղոսից, ինչպես նաև տեղափոխվել է Բ Սերիա։

Նշենք, որ «Յուվենտուսը» նույն պատճառով զրկվել է նաև Ա սերիայի 2004/05 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023