Յուվենտուսը շուտով կհայտարարի Լիլի պաշտպանի տրանսֆերի մասին

Յուվենտուսը շուտով կհայտարարի Լիլի պաշտպանի տրանսֆերի մասին

09/01/2024 - 12:38

Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լիլի» կենտրոնական պաշտպան Տիագո Ջալոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում շատ մոտ են վերջնական համաձայնության գալուն։

Աղբյուրի փոխանցմամբ` «բյանկոներիները» պորտուգալացի ֆուտբոլիստի դիմաց «շներին» վճարելու են 3,5 մլն եվրո։

Բացի այդ, «Լիլը» Ջալոյի հաջորդ վաճառքից ունենալու է նաև 10% մասնաբաժին։

23-ամյա պաշտպանը թուրինյան ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։

Ռոմանոն հաստատում է, որ կողմերն այժմ պատրաստում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` գործարքը հնարավորինս արագ ավարտին հասցնելու համար։

Նշենք, որ Ջալոն իտալական ֆուտբոլում հանդես գալու փորձ արդեն ունի, քանի որ 2018/19 մրցաշրջանի երկրորդ հատվածում հանդես է եկել «Միլանի» կազմում, որի Մ-19 թիմում անցկացրել է 15 հանդիպում։

Ավելացնենք, որ Տիագո Ջալոն «Լիլի» կազմում հանդես է գալիս 2019 թ. օգոստոսից` անցկացրած 102 խաղում դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023