Յուվենտուսը հյուրընկալվելիս կամային հաղթանակ է տարել ?

Յուվենտուսը հյուրընկալվելիս կամային հաղթանակ է տարել ?

25/09/2019 - 01:20

Ա սերիայի 5-րդ տուրում «Բրեշիան» հյուրընկալել էր «Յուվենտուսին». հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով:

Հաշիվը բացել են տանտերերը. 4-րդ րոպեին Ալֆրեդո Դոնարուման խոցել է Շեսնիի դարպասը: 40-րդ րոպեին ինքնագոլ է գրանցվել, իսկ 63-րդ րոպեին «Յուվեի» հաղթական գոլը խփել է Պյանիչը:

Հանդիպմանը վնասվածքի պատճառով չի մասնակցել Կրիշտիանու Ռոնալդուն, «Բրեշիայից» ամբողջ խաղին մասնակցել է անվանի հարձակվող Մաուրո Բալոտելին:

Գործող չեմպիոնը 13 միավորով բարձրացել է առաջին հորիզոնական:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023