Յուվենտուսը հերթական անգամ նվաճեց Ա սերիայի չեմպիոնի տիտղոսը🎥

Յուվենտուսը հերթական անգամ նվաճեց Ա սերիայի չեմպիոնի տիտղոսը🎥

27/07/2020 - 01:52

Իտալական Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար և գործող չեմպիոն «Յուվենտուսը» մրցեց «Սամպդորիայի» դեմ։

Թուրինյան ակումբը հանդիպման մեծ մասում վերահսկում էր խաղի ընթացքը՝ խփելով երկու անպատասխան գնդակ․ աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն և Ֆեդերիկո Բերնարդեսկին։

Այսպիսով, Մաուրիցիո Սարիի սաները վաստակեցին 83 միավոր և առաջնության ավարտից երկու տուր առաջ հերթական անգամ նվաճեցին Ա սերիայի չեմպիոնի տիտղոսը։ Նշենք, որ այս չեմպիոնությունը «ծեր սենյորայի» համար դարձավ 9-րդ անընդմեջը։

«Սամպդորիան» 41 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023