Յուվենտուսը գլորվում է անդունդը` պարտվելով Մոնցային🎥

Յուվենտուսը գլորվում է անդունդը` պարտվելով Մոնցային🎥

18/09/2022 - 19:37

Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության հետնապահ «Մոնցայի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անսպասելի արդյունք գրանցվեց, քանի որ «Մոնցային» հաջողվեց հաղթել 1:0 հաշվով։

Հանդիման միակ գոլը 74-րդ րոպեին խփեց Քրիստիան Գյութկիերը։

Նշենք, որ «բյանկոներիները» 40-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով. տանտերերի պաշտպան Արմանդո Իցոյին արմունկով հարվածելու համար դաշտից հեռացվեց Անխել դի Մարիան։

Հավելենք, որ թուրինյան ակումբը վերջին 5 պաշտոնական խաղերում չի կարողանում հաղթանակ տոնել` այդ ընթացքում կրելով 3 պարտություն։

Այս հաղթանակից հետո «Մոնցան» վաստակեց 4 միավոր` բարձրանալով 18-րդ հորիզոնական։

«Յուվենտուսը», 10 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023