Յուվենտուսը բանակցություններ է վարում Վուլվզի վինգերի հետ

Յուվենտուսը բանակցություններ է վարում Վուլվզի վինգերի հետ

16/11/2020 - 16:11

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Վուլվերհեմպտոնի» վինգեր Պեդրու Նետուն կարիերան, հնարավոր է, շարունակի իտալական Ա սերիայում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յուվենտուսը» լրջորեն հետաքրքրված է 20-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով և արդեն բանակցություններ է սկսել «գայլերի» ներկայացուցիչների հետ։

Նշվում է, որ այս տրանսֆերի միջնորդը դառնալու է Ժորժե Մենդեշը, ով համարվում է Կրիշտիանու Ռոնալդուի գործակալը։ Մենդեշը ներկայացնում է նաև Նետուի շահերը։

Հավելենք, որ, ըստ Transfermarkt.com-ի, Նետուի տրանսֆերային արժեքը ներկա պահին գնահատվում է 22 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023