Մոդրիչ. «Ցանկանում եմ վաստակել հաջորդ պայմանագիրս, այլ ոչ թե այն նվեր ստանալ»

Մոդրիչ. «Ցանկանում եմ վաստակել հաջորդ պայմանագիրս, այլ ոչ թե այն նվեր ստանալ»

21/02/2023 - 14:43

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իր ապագայի մասին.

«Ես պատրաստվում եմ անել հնարավոր ամեն ինչ` այստեղ մնալու իրավունքը վաստակելու համար: Այդ ամենն իմ ուժերի սահմաններում է։

Ինչպես նախորդ տարի, այժմ նույնպես շտապողականություն չկա։ Այժմ մրցաշրջանի միջնամասն է, իսկ առջևում դեռ բազում փորձություններ կան, և ես կենտրոնացած եմ լավագույն մարզավիճակս վերականգնելու համար։ Իսկ, այնուհետև, կտեսնենք` ինչպես կզարգանան իրադարձությունները։

Մենք դեռ չենք քննարկել պայմանագրի երկաձգման մանրամասները։ Այդ քննարկումները մի փոքր հոգնեցուցիչ են, սակայն մտապես նույն բանն եմ ասում` «ես ինձ այստեղ լավ եմ զգում և ցանկանում եմ մնալ «Ռեալում»»։

Ես ցանկանում եմ մնալ այստեղ, սակայն ցանկանում վաստակել հաջորդ պայմանագիրս, այլ ոչ թե այն նվեր ստանալ։ Չեմ ուզում, որ ինձ պայմանագիր առաջարկեն իմ հաջողությունների և անցած ճանապարհի համար։

Այդուհանդերձ, ոչինչ չի փչացնի իմ և «Ռեալի» միջև առկա հարբերությունները. այն իմ սրտի ակումբն է»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ 37-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբի կազմում հանդես է գալիս 2012 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 467 հանդիպում` դառնալով 37 գոլի և 74 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023