Մխիթարյան. «Սա միայն սկիզբն է. մենք անընդհատ կատարելագործվում ենք»

Մխիթարյան. «Սա միայն սկիզբն է. մենք անընդհատ կատարելագործվում ենք»

23/10/2022 - 12:04

Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս թրիլլերային խաղում 4:3 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։

Հանդիպման հերոս դարձավ Հենրիխ Մխիթարյանը, ով 90+5-րդ րոպեին հաղթանակ պարգևեց միլանյան ակումբին։

Հանդիպումից հետո հայազգի ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով.

«Ես նման հանդիպումների փորձ արդեն ունեի, սակայն այս մեկը յուրահատուկ էր, քանի որ «Ինտերի» մարզաշապիկով խփեցի առաջին գոլը։

Խաղավերջում մի փոքր հոգնել էի, բայց մարզչին ասացի, որ ցանկանում եմ դաշտում մնալ, քանի որ զգում եմ` կարող է ինչ-որ բան տեղի ունենալ։

Սա շատ կարևոր էր գոլ էր. այն մեզ հաղթանակ պարգևեց։ Մենք ցանկանում ենք շարունակել նույն ոգով, քանի որ արժանի ենք ավելի բարձր դիրք զբաղեցնել մրցաշարային աղյուսակում։

Շատ գոլ բաց թողեցի՞նք։ Ամենակարևորն այն է, որ մեկ գոլ ավելի խփենք, քան մրցակիցը։

Մենք գիտեինք, որ «Ֆիորենտինայի» դեմ բարդ հանդիպում է սպասվում, սակայն ապացուցեցինք, որ կարող ենք բնավորություն ցույց տալ։

Սակայն, դեռևս պետք է բարելավենք մեր խաղն ինչպես պաշտպանությունում, այնպես էլ առջևի գցում։

Սա միայն սկիզբն է. մենք անընդհատ կատարելագործվում ենք»,- Մխիթարյանի խոսքերը մերբերում է «Ինտերի» պաշտոնական կայքը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023