Մի շարք ակումբներ պատրաստ են 80 մլն եվրո վճարել Վլահովիչի տրանսֆերի դիմաց

Մի շարք ակումբներ պատրաստ են 80 մլն եվրո վճարել Վլահովիչի տրանսֆերի դիմաց

26/12/2021 - 11:24

«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Tutto Juven-ն, մի շարք ակումբներ պատրաստ են վճարել խաղացողի տրանսֆերի դիմաց պահանջվող 80 մլն եվրո գումարը։

Խոսքը «Մանչեսթեր Սիթիի», «Արսենալի», «Տոտենհեմի» և «Ատլետիկո Մադրիդի» մասին է, իսկ «Յուվենտուսը» պայքարից դուրս է եկել, քանի որ այժմ թուրինյան ակումբը բավարար ֆինանսական միջոցներ չունի այդ գործարքն իրականացնելու համար։

Եթե, ամեն դեպքում, «բյանկոներիները» վերջնականապես հրաժարվեն սերբ հարձակվողի ծառայություններից, ապա կփորձեն ձեռք բերել Մաուրո Իկարդիին (ՊՍԺ) կամ էլ Էդինսոն Կավանիին («Մանչեսթեր Յունայթեդ»)։ Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»։

Հավելենք, որ 21-ամյա հարձակվողն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 20 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023