Միլանի տպավորիչ անպարտելիության շարքն ընդհատվեց 🎥

Միլանի տպավորիչ անպարտելիության շարքն ընդհատվեց 🎥

06/11/2020 - 11:00

Նոյեմբերի 5-ին կայացավ Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրը, որի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ 0։3 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Լիլից»։

Ֆրանսիական ակումբին հաղթանակ պարգևեց Յուսուֆ Յազիջիի գոլերը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Հավելենք, որ «ռոսոներիներն» ընդհատեցին իրեցն անպարտելիության տպավորիչ շարքը։ Մինչ այս հանդիպումը Ստեֆանո Պիոլիի սաները չէին պարտվել վերջին 24 պաշտոնական հանդիպումներում, իսկ վերջին անգամ պարտության համը ճաշակել էին սույն թվականի մարտի 8-ին, երբ սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջել էին «Ջենոային»։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023