Մեսսի. «Ոստիկանները հարվածում էին մարդկանց. հերթական բռնաճշումները ժողովրդի դեմ»

Մեսսի. «Ոստիկանները հարվածում էին մարդկանց. հերթական բռնաճշումները ժողովրդի դեմ»

23/11/2023 - 00:08

ԱԱ-2026-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Բրազիլիային։

Հանդիպումից առաջ սկանդալային միջադեպ տեղի ունեցավ, ինչի հետևանքով այն մեկնարկեց մոտ 30 րոպե ուշացումով։

Հանդիպման մեկնարկից անմիջապես առաջ «Մարականա» մարզադաշտում դաժան ծեծկռտուք սկսվեց բրազիլացի ոստիկանների և արգենտինացի երկրպագուների միջև, որը տևեց մոտ 15 րոպե։

Հանդիպումից հետո «ալբիսելեստեի» ավագ Լեո Մեսսին խոսել է կատարվածի մասին և բացատրել, թե ինչու է իր թիմակիցների հետ որոշել հեռանալ խաղադաշտից.

«Մենք տեսանք, թե ինչպես են ոստիկանները հարվածում մարդկանց։ Սա հերթական բռնաճշումներն էին ժողովորդի դեմ, ինչպես տեղի ունեցավ նաև Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչի ժամանակ։

Տրիբունաներում մեր ֆուտբոլիստների հարազատներից կային, և մենք անհանգստանում էինք նրանց վիճակի համար։ Հանդիպման կարևորությունը մղվել էր երկրորդ պլան, այդ պատճառով էլ գնացինք հանդերձարան, որպեսզի նաև իրավիճակը հանդարտվեր»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է As-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023