Մեսսի․ «Տարօրինակ կլինի, եթե Սիթին այդ կազմով և փողերով հանդերձ հանդես չգա Չեմպիոնների լիգայում»

Մեսսի․ «Տարօրինակ կլինի, եթե Սիթին այդ կազմով և փողերով հանդերձ հանդես չգա Չեմպիոնների լիգայում»

20/02/2020 - 15:26

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» եվրագավաթներից զրկվելու իրավունքի մասին․

– «Սիթին» չի մասնակցելու հաջորդ երկու Չեմպիոնների լիգային։ Ի՞նչ եք մտածում այդ պատժի մասին։

– Եթե անկեղծ, ինձ այդ որոշումը զարմացրեց։ Ոչ ոք չէր մտածում, որ այդպիսի բան հնարավոր է։ Տարօրինակ կլինի, եթե «Մանչեսթեր Սիթին» հանդես չգա Չեմպիոնների լիգայում, քանի որ նրանք հիանալի կազմ ունեն և մեծ գումարներ են ծախսում դրա վրա։

– Այժմ Ագուերոյին կտեսնե՞նք «Բարսլենոյաի» կազմում։

– Ինչ է՝ դուք ցանկանու՞մ եք, որ մենք նրանց բոլորին գնենք․․․ (ծիծաղում է)

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023