Մեսսին շարունակում է ճախրել. Ինտեր Մայամին թրիլերային պայքարում դուրս եկավ Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ🎥

Մեսսին շարունակում է ճախրել. Ինտեր Մայամին թրիլերային պայքարում դուրս եկավ Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ🎥

07/08/2023 - 09:41

Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս մրցեց «Դալասի» դեմ։

Հանդիպումը պարզապես թրիլլերային սցենար ունեցավ, որի հիմնական ժամանակն ավարտվեց 4:4 հաշվով։

Հանդիպման ընթացքում «Դալասը» նախ հաղթում էր 3:1, ապա` 4:2, սակայն 80-րդ և 85-րդ րոպեներին գոլեր բաց թողեց և ձեռքից բաց թողեց առավելությունը։

Կրկին փայլեց «Ինտեր Մայամիի» նորեկ Լեո Մեսսին, ով դարձավ դուբլի հեղինակ` գոլերից մեկն էլ խփելով տուգանայինի իրացումից հետո։

Ֆլորիդա նահանգից ժամանած հյուրերի կազմից մեկ գոլ էլ խփեց Բենջա Կրեմասկին, իսկ «Դալասի» պաշտպան Մարկո Ֆարֆանը գրավեց սեփական դարպասը։

Նշենք, որ «Ինտեր Մայամիի» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց ևս մեկ նորեկ Ժորդի Ալբան` կատարելով երկու գոլային փոխանցում։

«Դալասի» կազմից էլ աչքի ընկան Ֆակունդո Քուինիոնը, Բերնարդ Կամունգոն, Ալան Վելասկոն, իսկ Ռոբերտ Թեյլորը դարձավ ինքնագոլի հեղինակ։

Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որի ընթացքում ավելի դիպուկ գտնվեցին «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստները`հաղթելով 5:3 հաշվով։

Այսպիսով, Խերարդո Մարտինոյի թիմը դուրս եկավ Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Շարլոթ» – «Հյուսթոն Դինամո» զույգի հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023