Մեսսին մտադիր չէ վերադառնալ Բարսելոնա և ցանկանում է ՊՍԺ-ի հետ հաղթել ՉԼ-ն

Մեսսին մտադիր չէ վերադառնալ Բարսելոնա և ցանկանում է ՊՍԺ-ի հետ հաղթել ՉԼ-ն

21/11/2021 - 16:52

Օրեր առաջ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարեց, որ չի բացառում ակումբի նախկին ֆուտբոլիստներ Լեո Մեսսիի ու Անդրես Ինիեստայի` «բլաուգրանասի» շարքեր վերադարձը։

Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին մտադիր չէ, որպես ֆուտբոլիստ, այլևս վերադառնալ կատալոնական ակումբ։

Աղբյուրի փոխանցմամբ` արգենտինացի ֆուտբոլիստը հակված է այն մտքին, որ ինքն իր կամքին հակառակ հեռացել է «Բարսելոնայից», ապա այդ պատճառով չարժե վերադառնալ հարազատ ակումբ։

Հաղորդվում է, որ, չնայած որոշ դժվարություններին, 34-ամյա հարձակվողը պատրաստվում է մնալ «Պարի Սեն-Ժերմենում» և ցանկանում է ակումբի հետ հաղթել Չեմպիոնների լիգան ու լավ մարզավիճակում մոտենալ աշխարհի 2022 թ. առաջնությանը։

Հիշեցնենք, որ Մեսսին 2004-2021 թթ. հանդես է եկել «Բարսելոնայում», որի կազմում անցկացրել է 778 հանդիպում` դառնալով 672 գոլի և 301 գոլային փոխանցման հեղինակ։

Արգենտինացի ֆուտբոլիստը 2021 թ. առմանը ազատ գործակալի կարգավիճակով համալրեց ՊՍԺ-ի շարքերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023