Մեկ նկարի պատմություն N7?

Մեկ նկարի պատմություն N7?

01/05/2020 - 15:11

Արդեն գրեթե երկու ամիս է կորոնավիրուսի համաճարակի պատճառով ողջ աշխարհը կանգ է առել և դանդաղ, բայց քիչ-քիչ քայլերով փորձում է հետ գալ բնականոն կյանքին, իսկ հիշո՞ւմ եք Էյաֆյաթլայոքուլ անընթեռնելի, դժվար անվանումով իսլանդական հրաբուխը։

2010 թվականի մարտի 20-ի գիշերը, 21-ի առավոտյան հրաբուխը ժայթքեց՝ խառնելով գրեթե ողջ աշխարհին։ Այդպիսի շրջադարձ ողջ Եվրոպան չէր սպասում։ Հրաբխային մոխիրը տարածվեց կայծակնային արագությամբ, ինչը կաթվածահար արեց ոչ միայն Եվրոպայի տարածքում գործող, այլև մյուս աշխարհամասերի ավիաընկերությունների կյանքը։ Միայն 2010 թվականի ապրիլի 15-ին հետաձգվել է մոտ 6 հազար թռիչ, որոնք նախատեսված են եղել աշխարհի տարբեր վայրերից։

Այդ ամենը միանշանակ չէր կարող հարված չհասնցել նաև ողջ մարզական աշխարհին՝ խառնելով բազմաթիվ ծրագրեր։ Այն ժամանակ բազմաթիվ համաշխարհային մարզական իրադարձությունների անցկացումը նույնպես հարցականի տակ էին, ինչպես հիմա է, սակայն, եթե այն ժամանակ, հնարավոր էր A կետից B կետ հասնելու այլընտրանք գտնել, ապա այժմ բացարձակ անհնար է։

Լուրջ խնդրի առջև կանգնեցին հատկապես Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի այն ակումբները, որոնք արտագնա հանդիպում ունեին անցկացնելու։ Այդպիսիք էին, օրինակ, «Բարսելոնան», որը պեքտ է ուղևորվեր Միլան, «Լիոնը»՝ Մյունխեն, «Լիվերպուլը»՝ Մադրիդ, իսկ «Ֆուլհեմը»՝ Համբուրգ։ Խնդիրների առաջ կանգնեցին նաև երկրպագուները, որոնք եվրագավաթային արտագնա հանդիպումներին այդպես էլ չկարողացան ներկա գտնվել։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ինտեր» – «Բարսելոնա» հանդիպումը նախատեսված էր ապրիլի 20-ին։ Կատալոնական ակումբը ստիպված էր ավտոբուսով ուղևորվել Միլան` անցնելով ավելի քան 1000 կմ։ Այդ «ճամփորդության» վրա ակումբը ծախսեց մոտ 3 օր։ «Կապտանռնագույններն» այդ խաղում պարտվեցին 3։1 հաշվով և շատերի մոտ տպավորություն էր, թե Պեպ Գվարդիոլայի սաները ճանապարհից ուժասպառ էին եղել։ Դա նկատելի էր հատկապես երկրորդ խաղակեսում, սակայն պատասխան խաղն ապացուցեց, որ պարզապես «Ինտերն» ավելի լավ տեսք ունի։

Ավելի բարդ էր «Լիվերպուլի» խնդիրը, որը Լիվերպուլից պետք է հասներ Մադրիդ։ Մերսիսայդյան ակումբի ներկայացուցիչները ստիպված էին ավտոբուսով Լիվերպուլից ուղևորվել Լոնդոն, որտեղից Eurostar գնացքով ուղևորվեցին Փարիզ՝ հատելով Լա Մանշի նեղուցը։ Ինչպես գիտեք, 1994 թվականից ստորջրյա թունել է գործում, ինչը հնարավորություն է տալիս մոտ 2 ժամում Լոնդոնից հասնել Փարիզ։

Փարիզից էլ ակումբն ուղևորվեց Բորդո, իսկ այնտեղից՝ Մադրիդ` կտրել, անցնելով ավելի քան 2000 կմ։

Ակումբի հետ ուղևորվել էին մի խումբ լրագրողներ, իսկ The Guardian-ը այդ ողջ ճամփորդությունը լուսաբանում էր։ Այդ ընթացքում մերսիսայդյան ակումբի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսն էլ տվեց ամենատարօրինակ հարցազրույցներից մեկը։

«Լիվերպուլը» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ աառաջին հանդիպման ընթացքում 1։0 հաշվով պատրվեց «Ատլետիկոյին», իսկ պատասխան խաղում լրացուցիչ ժամանակում հաղթեց 2։1 հավշով, սակայն պայքարը շարունակեց հենց մադրիդյան ակումբը` հետագայում նվաճելով գավաթը։

Այդ իրավիճակը վնաս հասցրեց նաև ներքին առաջնությունների որոշ հանդիպումների։ Օրինակ՝ այդ օրերին կայացած մանչեսթերյան դերբիներից մեկը պետք է սպասարկեր Սթիվ Բենեթը, սակայն նա չկարողացավ Ռումինիայից հետ վերադառնալ Անգլիա։ Նա մեկնել էր Ռումինիա՝ ՖԻՖԱ-ի միջոցառումենրից մեկին մասնակցելու նպատակով։

Այլ մարզաձևերի ներկայացուցիչներ ևս անմասն չմնացին այդ ամենից։ 2009 թվականի F1-ի աշխարհի չեմպիոն Ջենսոն Բաթոնը 2010 թվականի ապրիլի 18-ին հաղթել էր Չինաստանի մրցուղում, սակայն այլ ավտոարշավորդների հետ ոչ մի կերպ չէր կարողանում վերադառնալ Եվրոպա։ Այդ ժամանակ պետք է կայանար նաև Ճապոնիայի գրան պրին, սակայն այն հասկանալի պատճառներով կայացավ հոկտեմբերին։

Ամեն տարի ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում կայանում է հեծանվասպորտի մարաթոն։ Այդ տարվա մարաթոնը պետք է կայանար ապրիլի 19-ին, սակայն դրան չկարողացան մասնակցել բազմաթիվ ուժեղագույն մարզիկներ, այդ թվում նաև մրցաշարի ֆավորիտներ՝ Ալեխանդրո Վալվերդեն և Լուիս Լեոնը։

2010 թվականի ապրիլի 17-25-ը Սլովենիայում կայացավ հոկեյի առաջին դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։ Մեծ Բրիտանիայի հավաքականը մրցավայր հասնելու համար ստիպված էր գնացքներում և ավտոբուսներում անցկանցնել մոտ 30 ժամ։

Հատկանշանակ է, որ այդ իրավիճակից կա մի մարզիկ, ով կարողացավ շահած դուրս գալ։ Հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդը, ով 2007 թվականին նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիղոսը, այդ ժամանակ պետք է չեմպիոնի պաշտպանության համար մրցեր բուլղարացի շախմատիստ Վեսելին Թոփալովի հետ։ Անանդը Մայնի Ֆրանկֆուրտից պետք է մեկներ Սոռիա, սակայն հասկանալի պատճառով այդ թռիչքը ևս հետաձգվել էր։ Անանդը մրցաշարի կազմակերպիչներից խնդրեց խաղը հետաձգել երեք օրով, սակայն նրանցից մերժում ստացավ և ստիպված էր ճանապարհին ծախսել մոտ 40 ժամ։ Մրցախաղը մեկնարկեց մեկ օր ուշացումով, որի արդյունքում Անանդը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ այն պահելով մինչև 2013 թվականը։

Ինչպես տեսնում եք, աշխարհը երբեմն-երբեմն կանգնում է նմանատիպ խնդիրների առաջ, սակայն չկա որևէ անհաղթահարելի խնդիր։ Պետք է զինվել համբերությամբ և հուսալ, որ ամեն ինչ շատ շուտով կավարտվի։ Առողջ եղե՛ք, սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023