Մեկ նկարի պատմություն N5?

Մեկ նկարի պատմություն N5?

21/04/2020 - 22:58

Անգլիական Պրեմիեր լիգայի 2012/13 մրցաշրջանից անցել է 7 տարի։ Այդ ժամանակ Լուիս Սուարեսը դեռևս հանդես էր գալիս «Լիվերպուլում», Սըր Ալեքս Ֆերգյուսոնը գլխավորում էր «Մանչեսթեր Յունայթեդը», Գարեթ Բեյլը հանդես էր գալիս «Տոտենհեմում», Ռոբին վան Պերսին՝ «Յունայթեդում», իսկ Ռոմելու Լուկակուն՝ «Վեսթ Բրոմվիչում»։ Թվում է՝ անցել է ամբողջ հազարամյակ։

Այդ մրցաշրջանը Սըր Ալեքսի վերջին մրցաշրջանն էր, և «ՄՅՈՒ»-ն գերմոտիվացված հանդես եկավ՝ նվաճելով դեռևս վերջին չեմպիոնի տիտղոսը։ «Մանչեսթեր Սիթին» որևէ դիմադրություն չկարողացավ ցույց տալ համանուն քաղաքի մյուս թիմին։

Սակայն այդ մրցաշրջանը ավելի շատ հիշվում է ոչ թե «Յունայթեդի» չեմպիոնությամբ, այլ «կծան» Լուիս Սուարեսի հայտնի արարքով։ Ուղիղ 7 տարի առաջ այս օրը՝ 2013 թվականի ապրիլի 21-ին, «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցում էր «Չելսիի» դեմ։

«Չելսին» այդ պահին պայքարում էր ՉԼ ուղեգրի համար՝ փորձելով ամեն գնով վաստակել կարևոր երեք միավոր։ 26-րդ րոպեին Օսկարն առաջ մղեց «ազնվականներին», 52-րդ րոպեին Դանիել Սթարիջը հավասարեցրեց հաշվի հավասարակշռությունը, սակայն 57-րդ րոպեին Էդեն Ազարը կրկին աաջ մղեց հյուրերին։ «Լիվերպուլին» հաջողվեց փրկվել պարտությունից։ Լուիս Սուարեսը պատասխան գնդակը հեղինակեց մրցավարի կողմից ավելացված ժամանակի 7-րդ րոպեին։

Սակայն այդ հանդիպման ամենակարևորդ դրվագը տեղի ունեցավ 34-րդ րոպեին, երբ մերսիսայդյան ակումբի հարձակվող Լուիս Սուարեսը կծեց «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին։ Այդ դրվագը դուրս էր մնացել մրցավար Կևին Ֆրենդի տեսադաշտից և միայն «Չելսիի» ֆուտբոլիստների բացատրություններից և բողոքներից հետո Սուարեսին ցույց տվեց ընդամենը դեղին քարտ։ Հետագայում Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան և Պրեմիեր լիգայի ղեկավարությունը քննարկեցին կատարված դրվագը՝ Սուարեսին որակազրկելով 10 խաղով։

Նախկինում ուրուգվայցի ֆուտբոլիստը նախքան «Լիվերպուլ» տեղափոխվելը նման արարքով արդեն աչքի էր ընկել։ Դա տեղի էր ունեցել 2010 թվականին, երբ դեռևս հանդես էր գալիս «Այաքսի» կազմում։ Սուարեսը ՊՍՎ-ի դեմ խաղում կծել էր Օտման Բակալի ուսը։ Այդ ժամանակ Սուարեսը որակազրկվել էր 7 խաղով։

Սակայն, Սուարեսի կծելու ամենահայտնի դեպքը տեղի ունեցավ 2014 թվականին Բրազիլիայում տեղի ունեցած աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի՝ Իտալիայի դեմ հանդիպման խաղավարտին մոտ՝ 78-րդ րոպեին, երբ կծեց իտալացիների պաշտպան Ջիորջո Կիելինիի ուսը։

Հանդիպման մեքսիկացի մրցավար Մարկո Ռոդրիգեսը նույնիսկ դեղին քարտ չտվեց, քանի որ հավանաբար դուրս էր մնացել այդ դրվագը նրա տեսադաշտից, սակայն հետագայում ՖԻՖԱ-ն խաղացողին որակազրկեց հավաքականների մակարդակով 9 խաղով և արգելեց Սուարեսին որևէ ֆուտբոլային գործունեություն ծավալել 4 ամիս։

Հայնտի է, որ երբ «Բարսելոնան» նրան ձեռք էր բերում, խաղացողի պայմանագրում կետ մտցվեց, որ եթե ևս մեկ անգամ Սուարեսը նման քայլի դիմի, ապա խիստ կպատժվի ակումբի կողմից և նրան նույնիսկ տրամադրեցին հոգեբան, որպեսզի հասկանա և օգնի։

2014 թվականի հունիսի 24-ից հետո ուրուգվայցի հարձակվողը դեռևս ոչ մեկի չի կծել։

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023