Մբապեն հսկայական գումար կստանա, եթե 2022 թ. անվճար տեղափոխվի Ռեալ

Մբապեն հսկայական գումար կստանա, եթե 2022 թ. անվճար տեղափոխվի Ռեալ

31/07/2021 - 14:24

Ինչպես գիտեք, արդեն քանի տարի է «Ռեալ Մադրիդը» ակտիվորեն հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով և «արքայական» ակումբը ջանքեր չի գործադրում վերջինիս ձեռք բերելու համար։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ֆրանսիացի հարձակվողը մադրիդյան ակումբից, որպես հավելավճար, 40 մլն եվրո գումար կստանա, եթե 2022 թ. ամռանը անվճար համալրի «Ռեալի» շարքերը։

Նման գումար ստացել է նաև Դավիդ Ալաբան, ով ազատ գործակալի կարգավիճակով «Բավարիայից» «սերուցքայինների» կազմը համալրելու համար ստացել է 17 մլն եվրո։

Հատկանշական է, որ 22-ամյա հարձակվողի ու «Փարիզի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է հենց 2022 թ. հունիսի 30-ին, և ՊՍԺ-ն անում է ամեն ինչ, որպեսզի նոր պայմանագիր կնքի իր աստղի հետ։

Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ «Պարի Սեն-Ժերմենը» Կիլիան Մբապեին առաջարկել է 5 տարվա պայմանագիր` տարեկան 32 մլն եվրո աշխատավարձով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023